National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 2

Հունիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քննարկվեցին եւ ԱԺ գարնանային ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան 10 միջազգային պայմանագրեր:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը հանաձնաժողովի գնահատմանը ներկայացրեց ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 45,000,000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման » ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված արձանագրությունը` կից հայտարարությամբ, ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ փոփոխությունները սկզբունքային չեն եւ չեն վերաբերում արձանագրության բովանդակությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը, ըստ ղեկուցողի, հնարավորություն կընձեռի ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մշակելու համատեղ ծրագրեր եւ զարգացնելու փոխգործակցությունն այս բնագավառում:

2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը նպատակ ունի միավորել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման եւ կատարելագործման համար անհրաժեշտ հնարավորություններն ու ջանքերը: Համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված համաձայնագրով կկանոնակարգվի սեյսմիկ պաշտպանության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը՝ ստեղծելով անհրաժեշտ հիմքեր փոխօգնության տրամադրման եւ եւ համատեղ ծրագրերի իրականացման համար:

2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է վերը նշված նպատակով՝ 49 տարի ժամկետով, վարձակալության տրամադրել հողատարածքներ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» (Հատուկ գործառնություններ) վարկային եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ» Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ) երաշխավորման համաձայնագրերը: Ըստ զեկուցողի՝ ձեռներեց կանանց, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վարկավորելու նպատակով տրամադրվելու է 20 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Վարկի մարումն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2036 թվականին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերը:

Քննարկված համաձայնագրերը կներկայացվեն ԱԺ վավերացմանը:

Նույն օրը տեղի ունեցած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Հեղինակի գնահատմամբ՝ օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել ստվերային տնտեսության շեշտակի կրճատմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ոչ դրական տեսակետը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունը մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:

Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ոչ դրական եզրակացություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգը չսպառվեց. հանձնաժողովը հաջորդ նիստը կգումարի հունիսի 7-ին, ժամը 12.00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am